Պղինձն ու ցինկը գրավ են դրել բանկում՝ ստանալով շուրջ 277 մլն․ դրամի գումար

Պղինձն ու ցինկը  գրավ են դրել բանկում՝ ստանալով շուրջ 277 մլն․ դրամի գումար

Արարատի մարզի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկում է մի խումբ անձանց՝ Ավետիս Հակոբյանի, Վեդու բնակիչներ Արա Վարդգեսի Թաթոսյանի, նրա եղբայր Արտակ Վարդգեսի Թաթոսյանի և «Արդշինբանկի» Վեդու մասնաճյուղի ոսկերիչ Պավլիկ Մանուկյանի հետ կազմակերպված խմբով 2017թ. մարտի 30-ից մինչև 2018թ. փետրվարի 20-ը ներառյալ նշված բանկից խարդախությամբ 276.159.703 դրամի գումար հափշտակելու մեջ։

Նրանք պղնձից ու ցինկից ձուլակտորները մոտ 300 հավաքագրված անձանց միջոցով ոսկու փոխարեն գրավադրել են բանկում և դրա դիմաց ստացել գումարներ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վրեժ Հակոբյանը երկար տարիներ ապրելով եղբայրներ Արա և Արտակ Թաթոսյանների հարևանությամբ և նրանց հետ ունենալով լավ փոխհրաբերություններ, Արտակ Թաթոսյանից տեղեկացել է, որ վերջինս և նրա եղբայր Արա Թաթոսյանը ոորոշել են ստեղծել կազմակերպված խումբ և զբաղվել հանցավոր գործունեությամբ, այն է՝ պղինձ-ցինկ համաձուլվածքից ու այլ մետաղներից պատրաստված կեղծ ոսկյա ձուլակտորներն ու զարդերն որպես ոսկի տարբեր անձանց անուններով գրավ դնել նշված բանկում։

Այդ ընթացքում Արա Թաթոսյանը բանկի Վեդու մասնաճյուղի ոսկերիչ Պավլիկ Մանուկյանին նույնպես տեղեկացրել է իր և եղբոր վերը նշված հանցավոր մտադրության մասին և նրա հետ ևս պայմանավորվածություն են ձեռք բերել դրա համատեղ կատարման ընթացի, եղանակի, ժամանակի և դերերի բաշխման վերաբերյալ: Վրեժ Հակոբյանն Արտակ Թաթոսյանից տեղեկացել է, որ բանկի ոսկերիչ Պավլիկ Մանուկյանի հետ նույնպես ձեռք է բերվել հիշյալ կեղծ ոսկուց պատրաստված իրերն որպես ոսկյա զարդ բանկում գրավադրելու պայմանավորվածություն և հանձն առած պարտավորության համաձայն նշված ժամանակահատվածում պարգևավճարի դիմաց սկսել է հավաքագրել քաղաքացիներ նրանց անվամբ հիշյալ կեղծ ոսկյա իրերը նշված բանկում գրավադրելոու և նրանց անուններով վարկեր ստանալու համար:

Եղբայրների կողմից նշված կերպով Պավլիկ Մանուկյանի և Վրեժ Հակոբյանի ներգրավմամբ կազմվել է կազմակերպված կայուն խումբ, մանրակրկիտ կերպով պլանավորվել է հանցավոր գործունեության կատարման մեխանիզմը և մեթոդները, կատարվել է դերերի բաշխում խմբի անդամների միջև: Եղբայրներ Արա և Արտակ Թաթոսյանները նաև ղեկավարել են իրենց կողմից ստեղծված կազմակերպված խումբը, իսկ խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանը և Վրեժ Հակոբյանը նշված տևական ժամանակահատվածում գործել են մշակված ծրագրի համաձայն' միասնական, պլանավորված կերպով ու դերերի հստակ բաշխմամբ:

Արտակ Թաթոսյանը և վերջինիս ցուցումներով Վրեժ Հակոբյանն ոսկու գրավով վարկեր ձևակերպելու համար պարգևավճարի խոստմամբ հավաքագրել են շուրջ 300 վարկառու անձանց և և Արտակ Թաթոսյանի կողմից տրված պղինձ-ցինկ համաձուլվածքից, նաև այլ մետաղներից պատրաստված կեղծ ոսկյա ձուլակտորներն ու զարդերը նշված վարկառու անձանց կամ Վրեժ Հակաբյանի կողմից հանձնվել են «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղի ոսկերիչ Պավլիկ Մանուկյանին, ով էլ, գործելով որպես բանկի ոսկերիչ,նախապես Արա Թաթոսյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, նշված կեղծ ոսկյա ձուլակտորները և զարդերն ընդունել է որպես պատշաճ գրավի առարկա:

Դրա հիման վրա բանկի ու վարկառու նշված անձանց միջև կնքված «ոսկյա իրերի գրավի և վարկային պայմանագրերով» բանկի կողմից ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով նշված վարկառու անձանց անվամբ ձևակերպված համապատասխան պայմանագրերով տրվել են տարբեր չափերով վարկերի գումարներ, ընդհանուր հաշվարկով 131.155.800 ՀՀ դրամ գումարի չափով և 93.560.165 ՀՀ դրամին համարժեք 194.175,5 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկեր։ Դրանք միասին կազմում են ն առանձնապես խոշոր չափերով՝ 276.159.703 ՀՀ դրամ գումար, որն էլ կազմակերպված խմբի անդամների կողմից խաբեության եղանակով խարդախությամբ հափշտակվել է: