Պենտագոնից արտահոսած որոշ փաստաթղթեր կեղծ են. Ստոլտենբերգ

Պենտագոնից արտահոսած որոշ փաստաթղթեր կեղծ են. Ստոլտենբերգ

Պենտագոնի որոշ գաղտնի փաստաթղթեր, որոնք համացանցում հայտնվել են արտահոսքի արդյունքում, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մենք բոլորս տեսել ենք, որ այդ արտահոսած փաստաթղթերից մի քանիսը իրականությանը չեն համապատասխանում և դարձել են շահարկման առարկա: Չեմ կարծում, որ դրանք կազդեն Ուկրաինայի հարցում ՆԱՏՕ-ի դաշնակիցների գործողությունների վրա»,- ասել է նա:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Պենտագոնը և ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն են սկսել՝ կապված Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի կողմից ուկրաինական զինված ուժերին հակահարձակման նախապատրաստելու պլանների հետ կապված գաղտնի փաստաթղթերի արտահոսքի հետ։

Թվիթերում և Telegram-ում տեղադրվել են բազմաթիվ նյութեր, որոնք բացահայտում են զենքի մատակարարման ժամանակացույցի և զորքերի քանակի վերաբերյալ տվյալներ։