Փաշինյանն իրեն հռչակեց Պուտինի թշնամի․ Կոլերով

Փաշինյանն իրեն հռչակեց Պուտինի թշնամի․ Կոլերով

Հայաստանի եւ Ռուսաստանի՝ միմյանց հանդեպ ունեցած վերաբերմունքի անկեղծացման պահը, ըստ ռուս փորձագետ Մոդեստ Կոլերովի, վրա է հասել։ Այս մասին նա ասել է ռուսական պարբերականներից մեկի հետ զրույցում, մեկնաբանելով Հայաստանի ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։

«Երեւանի կեղծիքն այն է, որ դա չի վերաբերվում Պուտինին։ Դա ավելին չէ, քան սուտը։ Եւ Երեւանը, գիտենալով դա, գիտակցաբար առաջ է տանում այդ որոշումը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման մասին հայտարարելուն եւ Ղարաբաղի ռուս խաղաղապահների հասցեին հնչեցրած մեղադրանքներին զուգահեռ»,- նշել է փորձագետը։

Նա ուշադրության է հրավիրել այն փաստի վրա, որ 20 թվի պատերազմի ավարտից հետո Փաշինյանն ամեն բան արել է, որ Ղարաբաղի բնակչությունը հետ վերադառնա, իսկ հետո արդեն իր պատճառով ղարաբաղահայությունը ստիպված է եղել գաղթի ճամփան բռնել։ Կոլերովն արձանագրել է, որ գաղթականների անվտանգությունն ապահովել է Ռուսաստանը եւ ամփոփել է՝ «Երեւանի ռուսատյացությունն ավելանալու է անընդհատ եւ դա նորություն չէ»։