Ռուսաստանը 35 ռազմագերի է վերադարձրել Ուկրաինայից

Ռուսաստանը 35 ռազմագերի է վերադարձրել Ուկրաինայից

Բանակցությունների ընթացքում Ուկրաինայի տարածքից վերադարձել են 35 ռուս ռազմագերիներ։

Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Նոյեմբերի 23-ին բանակցային գործընթացի արդյունքում 35 ռուս զինվորականներ վերադարձել են Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից»,- հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

Գերատեսչությունից հավելել են, որ զինծառայողները կհասցվեն Մոսկվա՝ նախարարության ենթակայության ներքո գործող բուժհաստատություններ։ Նրանք կստանան նաև հոգեբանական օգնություն, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։