Ադրբեջանը լրացուցիչ պայմաններ է դնում գերիների հարցով․ քանի գերի ունենք՝ ըստ Փաշինյանի

Ադրբեջանը լրացուցիչ պայմաններ է դնում գերիների հարցով․ քանի գերի ունենք՝ ըստ Փաշինյանի

Եվրամիության, միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն այն է, որ օր առաջ գերեվարված մեր հայրենակիցները պետք է վերադարձվեն, և մեր դիրքորոշումը նաև այդ է, փորձում ենք այդ հարցում մաքսիմալ ջանք գործադրել, որ օր առաջ խնդիրը լուծենք: Այս մասին քիչ առաջ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով գերիների վերադարձի վերաբերյալ հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից մեկը եղել է գերիների վերադարձի հարցը։ Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել գերիների վերադարձը, բայց Հայաստանը համաձայն չէ այդ դիրքորոշման հետ։Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, բոլոր պահվող անձինք, ռազմագերիներն ու պատանդները պետք է վերադարձվեն։ Մինչև այս պահը հաստատված 39 գերի կա Ադրբեջանում, որոնցից մեկը վերջերս է մոլորվել ու հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Ամենաարդյունավետ ձևը միջազգային հանրության աջակցությունն ու ճնշումը ապահովելն է, որ մեր քաղաքացիները օր առաջ վերադառնան հայրենիք»,- հավելեց Փաշինյանը։