Նարեկ Սարգսյանի (Գոնսալես) արտահանձման առեղծվածը․ Պրահան չի պատասխանում դատախազությանը

Նարեկ Սարգսյանի (Գոնսալես) արտահանձման առեղծվածը․ Պրահան չի պատասխանում դատախազությանը

Անցած տարի դեկտեմբերի 6-ին Պարահայում հայտնաբերվեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, որը հայտնաբերման պահին ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: Հայտնաբերումից անմիջապես հետո նա ձերբակալվեց, ապա վերցվեց նախնական կալանքի տակ, հետո էլ սկսվեց նրան Հայաստանին արտահանձնելու հարցի քննարկումը։

Նարեկ Սարգսյանի արտահանձման վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ են եղել այս ընթացքում, մասնավորապես, որ նա քաղաքական ապաստան է խնդրել Պրահայի իշխանություններից, եւ նրան չեն արտահանձնելու։ 

Գլխավոր դատախազությունից փորձեցինք ճշտել՝ ի՞նչ եղավ արտահանձնումը, այն արդեն մոտ 1 տարի է՝ ձգվում է, այնտեղից կրկին տվեցին նույն հին պատասխանը՝ Նարեկ Սարգսյանի արտահանձման վերաբերյալ դեռեւս նորություն չկա, գործընթացը շարունակվում է։

Մենք, սակայն, տեղեկացանք, որ Պրահայի իշխանությունը չի պատասխանել գլխավոր դատախազությանը՝ Նարեկ Սարգսյանին արտահանձման վերաբերյալ։