ՀՀ բոլոր քաղաքացիները պիտի իմանան այս մասին

 ՀՀ բոլոր քաղաքացիները պիտի իմանան այս մասին

Ես ուզում եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները իմանան, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը Հայաստանի Հանրապետության հոգածության ներքո է։ Եվ այդ հոգածությունը պիտի ապահովվի այդ պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից։ Ի դեպ, կապ չունի՝ քաղաքացին աշխարհի որ հատվածում է գտնվում, դա պիտի տեղի ունենա։

Այս մասին քիչ առաջ ԱԳՆ շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Նշենք, որ մի շարք քաղաքացիներ այժմ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են ջանքեր գործադրել Բաքվում պահվող գերիներին վերադարձնելու համար։ Այսօր՝ ապրիլի 8-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը:

«Այսօր ՀՀ քաղաքացիները Բաքվում պատանդի կարգավիճակ ունեն։ Հարյուրավոր քաղաքացիներ խոշտանգումների արդյունքում սպանվել են, իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունը զրո ջանք է գործադրում նրանց հայրենիք վերադարձնելու համար։ Ավելին, նույն իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, թե Բաքվում պահվող գերիներն իրենց համար մեռած են»,- ասաց նա։