Էդմոն Մարուքյանի մասին մի գաղտնիք․․․

 Էդմոն Մարուքյանի մասին մի  գաղտնիք․․․

 

Ես էլի սրա մասին գրել էի։ Նոր չէ, որ ասեք՝ որևէ կողմի պաշտպանում է։ Խոսվում է Էդմոնի կողմից մեծ- մեծ փողեր վերցնելու և այլ գործարքների մասին, կողքից էլ կիմանան, թե Էդմոնը "յուղ ու մեղրի մեջ կորած է"։

Այս մայիսին էի իմացել Մարուքյանի սոցիալական վիճակի մասին ու գրել էի։
Զրուցել եմ Քանաքեռի թիվ 84 դպրոցի ուսուցչուհիներից մեկի հետ։ Էդմոն Մարուքյանի տղաները սովորում են հենց այդ դպրոցում, որտեղ ուսուցչուհին է աշխատում։ Հենց այնպես, ինքնաբուխ պատմում էր․
-Էդմոնը հենց մեր կողմերում է ապրում (Քանաքեռում)՝ վարձով։ Երկու երեխա ունի, մեր դպրոցում են սովորում, երրորդն էլ շուտով կունենա․․․ Դժվար է երկու երեխայով, շուտով երրորդն էլ կունենան, վարձով ապրելը։

Ծառուկյանի ու Էդմոնի կռվից մի բան հասկացա։ Էդմոն Մարուքյանն  ու Գագիկ Ծառուկյանը ինչքան էլ կռվեն, միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվելու։ Կռվից շահելու է երրորդ կողմը, սովորաբար այդպես է լինում, որը երկուսի վրա էլ կոմպրոմատներ է հավաքելու, առանձին- առանձին երկուսին էլ  թուլացնի։  Երկու կողմն էլ վարագույրները մինչև վերջ բացելու են, հետո տեսնեն, որ էլ «թամաշայի բան չկա», ինչ ունեն, չունեն «արևին են փռել»։

 Այսօր արդեն երրորդ կողմից արձագանք կա․

Իրական ընդդիմությունը, իմ համոզմամբ, «Իմ քայլը» ֆրակցիայի ներսում է լինելու․ այս մասին դեկտեմբերի 16-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ «88 հոգանոց ֆրակցիայում, որտեղ ներառված են տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ, չեն կարող չլինել որոշակի բախումներ, քնարկումներ, քննադատություն իրար նկատմամբ, եւ կարծում եմ՝ իրական ընդդիմության խնդիր մենք չենք ունենալու, որովհետեւ «Իմ քայլը» դաշինքի ներսում նմանատիպ քննադատություն լինելու է»:

Մինչև այդ նույն բանն ասում էր Հանրապետության գլխավոր աներձագը՝ բառերի տեղը փոխելով։

Բազմից է ասվել, որ ընդդիմությունը չի հաշտվում այն բանի հետ, որ ինքն արդեն իշխանություն է։ Գործելակերպը մնում է ընդդիմադիր։ Խանդում է, երբ այդ դաշտում ուրիշն է երևում։