Ժամանակի մեջ շարժվելու ձեւը գտել են

Ժամանակի մեջ շարժվելու ձեւը գտել են

ԱՄՆ Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ ժամանակի մեքենան, որը ի զորու է շարժվել ժամանակի մեջ եւ հետ գնալ անցյալ, կարելի է ստեղծել։ Այս մասին հայտնում է Science Alert-ը։

Ըստ հրապարակման, հարաբերականության ընդհանուր տեսությունը հնարավոր է համարում փակ ժամանականմանության գոյությունը հատուկ պայմանների առկայությամբ, որոնք կանխարգելում են պատճառականության սկզբունքը։Այդպիսով բնությունը թույլ չի տալիս պարադոքսի առաջացումը ժամանակի մեջ ճամփորդելիս։ Սակայն ժամանակային օղակը կարող է ձեւավորվել որոշ դեպքերում, բացասական զանգվածով ֆիզիկական նյութի առկայությամբ, ինչի գոյությունը դեռեւս չի ապացուցվել տիեզերքում։ Ֆիզիկոսները սակայն կարծում են, որ կան դեպքեր, երբ այդ օղակը կարող է ձեւավորվել եւ հնարավոր դարձնել շարժումը ժամանակի մեջ նաեւ առանց այդ տեսական նյութի առկայության պայմաններում։

Գործնականում մարդկությունը չի կարող գոնե տեսանելի ապագայում նման մեքենա ստեղծել, քանի որ օրինակ չի կարողանա իրար կողք բերել սեւ բծերի կենտրոնները կամ ունենալ անսահման խտության, ջերմության եւ ճնշման միջնակետ այդ երկու կենտրոնների միջեւ, որի օգնությամբ էլ կկարողանա տեղաշարժվել ժամանակի մեջ, սակայն այն, որ տեսականորեն արդեն նման հաշվարկները հնարավոր են դառնում, գիտնականները համարում են լուրջ նվաճում