7-րդ օրն է՝ շան լեշն ընկած է Արգավանդի խճուղում ու գարշահոտություն է տարածում

7-րդ օրն է՝ շան լեշն ընկած է Արգավանդի խճուղում ու գարշահոտություն է տարածում

Ֆեյսբուքյան «Մի արեք այսպես» խմբում օգտատերերը բողոքում են, որ արդեն 7-րդ օրն է՝ Արգավանդի խճուղում մեքենայի տակ ընկած շան լեշը ոչ ոք չի հեռացնում փողոցից:

Ըստ ականատեսների՝ տարածքից անտանելի գարշահոտ է գալիս, պատկան մարմիններին ահազանգել են, բայց՝ անօգուտ: «Նման մի կատվի լեշ էլ Օրբելու թունելի մոտ կա»,- բողոքում են օգտատերերը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սանիթեք»-ն արդեն 4-րդ օրն է՝ հրաժարվում է աղբահանություն իրականացնել մայրաքաղաքում: