Էրդողանը Շուշի կայցելի ընտանյոք հանդերձ

Էրդողանը Շուշի կայցելի ընտանյոք հանդերձ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ընտանյոք հանդերձ է այցելելու Ադրբեջան, որտեղ նախ հյուրընկալվելու են Բաքվում, ապա արդեն մեկնելու են Շուշի։ Բացի Շուշիից Էրդողանը եւ Ալիեւը այցելելու են այլ վայրեր եւս։ Այս մասին նա ասել է իր «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պառլամենտական ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես նշում է HaberGlobal-ը, Բաքվում նա ներկա է լինելու նաեւ հունիսի 16-ին կայանալիք Թուրքիա-Ուելս ֆուտբոլային հանդիպմանը։