Նվազեցրել է սմարթֆոնների մատակարարման ընթացիկ տարվա պլանը 

Նվազեցրել է սմարթֆոնների մատակարարման ընթացիկ տարվա պլանը 

Samsung-ը  վերանայում է իր արտադրական ռազմավարությունն ընթացիկ տարվա համար եւ մտադիր է նվազեցնել 22 թվականին սմարթֆոնների մատակարարման պլանը 300 միլիոն միավորից մինչեւ 260 միլիոն միավորի։ Այս մասին հայտնում է TheElec պարբերականը։

Նշենք, որ նախապես Samsung-ը նախատեսել էր, որ արտադրելու էր 334 միլիոն սմարթֆոն, որոնցից 284 միլիոն միավորը՝ սեփական հզորությունների բազայի վրա։ Սակայն այժմ ընկերությունը մտադիր է հոկտեմբեր նոյեմբեր ամիսների համար ինքնուրույն արտադրական հզորությունների բազայի վրա թողարկել 34 միլիոն միավոր։ Սա ավելի քիչ է, քան նախորդ եռամսյակներում է եղել կամ քան նախորդ տարիների նույն ժամանակահատվածում է եղել։ Այս վերանայման պատճառը կապված է սղաճի ավելացման, սպառողական պահանջարկի նվազման եւ մատակարարումների հարցում առաջացած խնդիրների հետ։