Ո՞վ է լավագույնը․ ինչպես են քվեարկել լրագրողները

Ո՞վ է լավագույնը․ ինչպես են քվեարկել լրագրողները

Այսօր հայտնի կդառնան 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները: Ընտրությունը կկատարվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ:

Լրագրողների քվեարկության արդյունքներն արդեն հայտնի են։ 

Առավելագույն 6 միավոր ստացած մարզիկներն են՝
Արթուր Դավթյան՝ 130 
Հովհաննես Բաչկով՝ 119 միավոր
Արթուր Ալեքսանյան՝ 110 միավոր
Սիմոն Մարտիրոսյան՝ 104
Մալխաս Ամոյան՝ 103 միավոր
Դավիթ Չալոյան՝ 71

Ավելի վաղ հայտնել էինք մրցույթին մասնակից մարզիկների ցանկը
    1. Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ըմբշամարտ
    2. Աղաջանյան Արամ – սամբո
    3. Ամոյան Մալխաս – հունահռոմեական ըմբշամարտ
    4. Ավագյան Կարեն – ծանրամարտ
    5. Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ
    6. Գալստյան Սլավիկ – հունահռոմեական ըմբշամարտ
    7. Գասպարյան Սամվել – ծանրամարտ
    8. Գյուրջյան Լիանա – ծանրամարտ
    9. Դանիելյան Էլինա – շախմատ
    10. Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն
    11. Լալայան Վարազդատ – ծանրամարտ
    12. Կարապետյան Անդրանիկ – ծանրամարտ
    13. Հակոբյան Արթուր – սամբո
    14. Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ
    15. Մարտիրոսյան Արսեն – ծանրամարտ
    16. Մարտիրոսյան Սիմոն – ծանրամարտ
    17. Մհեր Մերջանյան – սամբո
    18. Մինասյան Գոռ – ծանրամարտ
    19. Մկրտչյան Հակոբ – ծանրամարտ
    20. Մկրտչյան Ռուդիկ – հունահռոմեական ըմբշամարտ
    21. Մնացականյան Արմեն – սամբո
    22. Չալոյան Դավիթ- բռնցքամարտ

Նշենք, որ հենց այս պահին մեկնարկել  է նաև 34 ֆեդերացիաների հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկությունը։