Ռուսաստանը ԵՄ հանդեպ որդեգրել է առճակատման քաղաքականություն․ Ժոզեպ Բորել

Ռուսաստանը ԵՄ հանդեպ որդեգրել է առճակատման քաղաքականություն․ Ժոզեպ Բորել

ԵՄ արտաքին գործերի նախարարները կարծում են, որ Մոսկվան ԵՄ հանդեպ որդեգրել է առճակատումը որպես քաղաքական կուրս։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելը։ «Նախարարները հինգ սկզբունքներ են հաստատել, որոնց հիման վրա պետք է կառուցվի մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Հասկանալի է, որ Ռուսաստանը որդեգրել է առճակատումը ԵՄ հետ որպես քաղաքական կուրս»,- ասել է Բորելը։

Այդ սկզբունքների մեջ են մտնում Միսնկյան պայմանավորվածությունների կատարումը, ԱՊՀ երկրների հետ սերտ հարաբերությունները, Կրեմլին հակազդումը, նույնիսկ եթե որոշ ոլորտներում կա համագործակցություն եւ այլն։