Նախագահը վարունգից չի տարբերվում․ Բաղրամյան 26-ի դիմաց վարունգներ դրեցին

 Նախագահը վարունգից չի տարբերվում․ Բաղրամյան 26-ի դիմաց վարունգներ դրեցին

Սահմանադրության օրվա առիթով «Դիմադրություն» շարժումը շարունակում է երթ իրականացրել մայրաքաղաքում։ Երթն արդեն անցել է ԱԺ-ով, ՍԴ-ով ու նախագահականով։ Երթի մասնակիցները քիչ առաջ նախագահականի դիմաց վարունգներ դրեցին։

«Այն նախագահը, որ ունենք մենք, իր վարքագծով ապացուցում է, որ վարունգից չի տարբերվում։ Սա ոչ թե իմ անձի գնահատականն է, այլ իր վարքագծի ու գործունեության։ Այս վարունգները թողնում ենք այստեղ՝ որպես խորհրդանիշ իր գործունեության»,- ասաց «Դիմադրություն» շարժման անդամ Սևակ Նազարյանը։