Կաթողիկոսի նախաձեռնած «քաղաքական երկխոսությունների հարթակը» պետք է շարունակական լինի

Կաթողիկոսի նախաձեռնած «քաղաքական երկխոսությունների հարթակը» պետք է շարունակական լինի

Չնայած Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ իշխանություն ընդդիմություն երկխոսության մասով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի նախաձեռնած հարթակը արդեն սպառել է իրեն, սակայն կարծում ենք, որ հատկապես «Հայկական ժամանակում» «Հավաստի Աղբյուր» ստորագրությամբ հրապարակվող «բացահայտումների շարքի» սկսելուց հետո դա այդքան էլ այդպես չէ եւ իրականում, ինչպես ընդունված է ասել՝ «կինոն նոր է սկսվում», ու հարկ չկա պայմանականորեն ասած՝ Էջմիածնական քաղաքական երկխոսության հարթակը փակել։

Ինչո՞ւ ենք այդպես կարծում։ Փորձենք հիմնավորել․

• Ադրբեջանի «պլան մաքսիմումի» հրապարակումը, ըստ էության, որքան էլ անհարթություններ պարունակի իր մեջ /օրինակ 1919-20 թթ քարտեզների մասին հիշատակությունը/ հստակեցնում է պաշտոնական Բաքվի դիրքորոշումները։

• Ռուսաստանի ակնկալիքների մասին հրապարակումը ՀԺ-ում, որը չենք կարող անվանել Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում հետապնդած շահերի «պլան մաքսիմում», այլ կարող ենք անվանել մեր ռեգիոնում Ռուսաստանի՝ սեփական դիրքերի պաշտպանության հայեցակարգ, ըստ էության բացահայտում է, թե վերադասավորվող աշխարհի մեր փոքրիկ անկյունում՝ Հարավային  Կովկասում ինչ է ուզում գլոբալ ուժային կենտրոններից մեկը մեզնից եւ ապա՝ ռեգիոնից առհասարակ, որովհետեւ եթե այսօրվա «բացահայտման» տողատակերը բացենք ամբողջական պատկեր կունենանք այն մասին, թե ինչպիսին է ռեգիոնի ապագան տեսնում Ռուսաստանը, ու այս առումով մեր կողմից մի քանի օր առաջ արված հրապարակումը «Հարավ-Կովկասյան դաշնային օկրուգի» մասին այդ տեսլականի մեջ լիովին տեղավորվում է։

• Առջեւում «Հավաստի Աղբյուրի» /գուցե հենց՝ Նիկոլ Փաշինյանի/՝ ԱՄՆ, ԵՄ եւ Իրանի ակնկալիքների մասին հրապարակումներն են լինելու ամենայն հավանականությամբ իշխանական «ՀԺ»-ով ու հանրագումարում ունենալու ենք բավական հետաքրքիր ու բավականին ինտրիգային իրականություն, երբ արդեն ամեն բան գրեթե հայտնի է, կամ հայտնի լինելով հանդերձ, այլեւս տերմինաբանական ու խոսքային բառախաղերից զերծ է ու իրերը կոչված են իրենց անուններով։

• Ու այստեղ արդեն անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի Էջմիածնական քաղաքական երկխոսության հարթակի մասնակիցները, որոնք նաեւ ինչ որ առումով դեպի այժմյան իրականության կերտման մասնակիցներն են եղել, փորձեն համադրել բացահայտված ինֆորմացիան եւ հավասարակշռել, հասկանալու համար, թե մեր ռեգիոնի հետ կապված «տեսլկանների խառնաշփոթի» մեջ որն է «չարյաց փոքրագույնը» մեզ համար /այդ «չարյաց փոքրագույնը» չենք պնդի, թե մեր «պլան մաքսիմումն» է կամ «պլան մինիմումը», բայց կարող ենք ասել, որ այն մեզ համար ընդունելի կամ տանելի «խաչը» կարող է լինել/։ 

• Ի վերջո, պարզ մի քանի ճշմարտություններ կան, որոնք շրջանցել չենք կարող․ 
1․աշխարհը ընդհանուր վերադասավորումների, գլոբալ աշխարհաքաղաքական տեկտոնիկ փոփոխությունների փուլում է գտնվում եւ կառուցվում է նոր աշխարհակարգ 
2․ մեր ռեգիոնը բնականաբար չի կարող շրջանցել այդ փոփոխությունները եւ դրանք ցավալիորեն, բայց ամբողջ ուժով նաեւ մեզ մոտ են արտահայտվում բոլոր մակարդակներում 
3․ Հայաստանն էլ ներառված է այդ ջրապտույտի մեջ ու կարեւոր է, որպեսզի գլխապտույտի մեջ չընկնենք որ հավասարակշռությունը չկորցնենք, այլապես աշխարհը առանձնապես «դարդ չի անի» եթե աշխարհի քաղաքական քարտեզից Հայաստանը վերանա 
4․ Ու այս ամենի համար անհրաժեշտ է ուժերի գերլարում եւ բոլորի մեկտեղում, գիտակցելով թե պահի լրջությունը, թե պատմականությունը։