Բիթքոյնի արժեքը գերազանցել է 18 հազար դոլարը

Բիթքոյնի արժեքը գերազանցել է 18 հազար դոլարը

Թվային արժույք բիթքոյնի արժեքը թանկացել է 8,6 տոկոսով, կազմելով 18 հազար դոլար՝ Binance հարթակում իրականացվող վաճառքի ընթացքում։ Վերջին անգամ ամենահայտնի այս թվային արժույթը նման գին արձանագրել էր 2017 թվականին։ CoinMarketCap-ի համաձայն, բիթքոյնը թանկացել է 7,72 տոկոսով, կազմելով 17 960 դոլար։ Նշենք, որ համաշխարհային թվային արժույթի շուկայում բիթքոյնի մասնաբաժինը կազմում է 66 տոկոս։