Արփի Դավոյանին մարդիկ մի բանով են հիշում․ իսկ Ալխաս Ղազարյանի մասին լսե՞լ եք

Արփի Դավոյանին մարդիկ մի բանով են հիշում․  իսկ Ալխաս Ղազարյանի մասին լսե՞լ եք

«Եթե ՔՊ-ականները քաղաքացու հանգամանքը շահարկելով եկել, դարձել են իշխանության տեր, առաջին անգամ քաղաքացիների նախաձեռնած օրինագծին անվերապահորեն պետք է կողմ քվեարկեն։ Հիմա տեսեք՝ ինչ է ստացվել։ Մեր քաղաքացիների, մեր բոլորի դիրքորոշոման վերաբերյալ պետք է այսօր որոշում կայացնի Ալխաս Ղազարյանը։ Ուզում եմ իմանալ՝ մեր հասարակության մեջ մի հոգի կա՞, որ լսել է Ալխաս Ղազարյանի անուն-ազգանունը»։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր այսօրվա՝ դեկտեմբերի 4-ի նիստում , հիշեցնենք, քննարկում է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագիծը: Նախաձեռնությունը կոչ է արել բոլոր նրանց, ովքեր միացել են նախաձեռնությանը՝ մասնակցելով ստորագրահավաքին ի աջակցություն նախագծի, նույն ժամին լինել Ազգային ժողովի դիմաց։

«Որոշում պետք է կայացնի Արփի Դավոյանը։ Նրան մարդիկ մի բանով են հիշում՝ աղավնին ձեռքը կանգնել էր հրապարակում։ Ընդ որում, այդ աղավնին, չգիտես ոնց, հայտնվեց ադրբեջանցի «բնապահպանի» ձեռքը Շուշիի մատույցներում, նա էլ սատկացրեց։ Ինձ թվում է ՝ նույն աղավնին է։ Թե ինչպես Արփիի ձեռքից  հայտնվեց թուրքի ձեռքը, չեմ իմանում։ Կամ պետք է որոշում կայացնի Տրդատ Սարգսյանը։ Տեսե՞լ եք Տրդատ Սարգսյանին։ Տեսնելու բան է։ Կյանքում նրա առաջին պաշտոնը, աշխատանքը, որ որ տնից գնացել է  աշխատանքի, եղել է Վայոց Ձորի մարզպետ։ Այդ պաշտոնում հայտնվել է գնդապետի սպանության սկանդալային պատմության մեջ, դրանից հետո դարձել է ՔՊ պատգամավոր։ Հանձնաժողովի անդամ ՔՊ անդամներից միայն Վլադիմիր Վարդանյանն ունի իրավաբանի նախնական մասնագիտություն։ Այսինքն՝ մենք պետք է թողնենք, որ մեր պետության, ժողովրդի ճակատագիրը սրանք որոշե՞ն։ Ովքե՞ր են սրանք»,- պնդեց նա։