Կորոնավիրուսը նոր՝ 35 տոկոս մահացությամբ համավարակի «նախավարժանքն է»

Կորոնավիրուսը նոր՝ 35 տոկոս մահացությամբ համավարակի «նախավարժանքն է»

Բժիշկ և հեռուստամեկնաբան Ալեքսանդր Մյասնիկովը հայտնել է, որ ՌԴ-ում կորանվիրուսի նոր ալիք է սպասում և նշել է ժամկետը։ Այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում։ Բժիշկն ասել է, որ հիմա համավարակը մտել է բնական աճի փուլ, իսկ սա հաստատում է եռամսյա ցիկլի կանխատեսում։ «Ուրեմն՝ ամռանը կարելի է սպասել նոր բռնկման, աշնան մոտ՝ հաստատ», - ասել է նա։

Մյասնիկովի խոսքով՝ երրորդ ալիքը առավելագույն անցնցում վերապրելու համար անհրաժեշտ է արդեն հիմա պատվաստվել։ COVID-19-ի ր գրիպի պատվաստումերը պետք է արվեն։ «Այո, այո, նախ գրիպի դեմ, և՛ փետրվարին, և՛ մարտին մարդիկ կշարունակեն մեռնել գրիպից, որովհետև կորանովիրուսը սա չի չեղարկել»,-ասել է հեռուստամեկնաբանը։

Ավելի վաղ Մյասնիկովը համաձայնել էր Բիլլ Գեյթսի այն պնդման հետ, որ մարդկությանը սպասում է լուրջ համավարակ։ Նա հավելել էր, որ կորոնավիրուսը սրա «նախավարժանքն է» և առաջարկեց երախտագիտություն հայտնել կորոնավիրուսին նրա համար, որ այն ի ցույց դրեց, թե մարդկությունը որքան անպատրաստ է համավարակի դեմ պայքարին։ Մյասնիկովը այդ մյուս լուրջ համավարակը համարում է խոզի կամ թռչնի գիպի նոր տեսակը՝ 35 տոկոս մահացությամբ։

Վերջին տվյալներով՝ ՌԴ-ում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է 3․8 միլիոն վարակված, որից 3․2 միլիոնը առողջացել են ,72 հազարը մահացել է։