Դուք վախեցած եք, գիշերները դադարել եք լավ քնել

Դուք վախեցած եք, գիշերները դադարել եք լավ քնել

Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող «խրոխտ» դիրքի մեջ: Դուք մտքերի մեջ եք: Դուք հասկանում եք, որ նա վերջում ձեզ թողնելու է մենմենակ դեմ առ դեմ աչքերը սևացած, արնակալած բիբերով մարդկանց առաջ: Դուք գիշերները դադարել եք լավ քնել:

Դուք անկեղծ նախանձում եք ձեր ֆրակցիայի հիմարներին, որոնք դեռ ապրում են 2018-ի մայիսի մեջ: Դուք հասկանում եք, որ վերջը մոտենում է: Դուք դա զգում եք փողոցում, ձեր շենքի բակում, վերելակի մեջ:

Դուք վախեցած եք: ԵՒ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել:

Ռուբեն Մխիթարյան