Ինչու՞ է երկարաձգվում խաղաղության պայմանագիրը

Ինչու՞ է երկարաձգվում խաղաղության պայմանագիրը

Մինչ Հայաստանում տարված են խաղաղության պայմանագրի ստորագրման թեմայով և ամեն անգամ Նիկոլի՝ Երևան վերադառնալուց հետո՝ խաղաղ շունչ են  քաշում ու ասում՝ ի՜նչ լավ է, այս անգամ էլ չստորագրեց, Արևմուտքը իրագործում է իր դիվանագիտական որոգայթը։ Արևմուտքի դավադրությունը,  պարզ տրամաբանությամբ,  համաձայնեցված է Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հետ։ Իսկ եթե անգամ, շատ չնչին կասկածի դեպքում, համաձայնեցված չէ, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից են բխում, որ խաղաղության պայմանագիրը, ինչքան հնարավոր է, երկարաձգվի և ուշ ստորագրվի։ Այդ պատճառով «մուկ ու կատու» խաղը համաձայնում են երկարաձգել։ Իսկ Հայաստանը, քանի որ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, պետական ոչ մի շահ չունի, որովհետև իր պետությունը պատկերացնում է ընդամենը կադաստրի թուղթ ունեցող կազմակերպության տեսքով,  և հոսանքն ընկած տաշեղի պես լողում է հոսող կամ գործընթաց իրականացնող ջրերի վրայով։ Հիմա բացատրեմ, թե ինչու Արևմուտքը, ինչպես նաև Թուրքիան ու Ադրբեջանը, ձգտում են, որ խաղաղության պայմանագիրը երկարաձգվի։ 
Արևմուտքը, այս պահին լրիվ տիրապետում է գործընթացին։ Հայաստանի քայքացման ցեցը երկրի մեջ է ներդրվել։

Ռուսաստանը, որը կարող է օգնել, ուկրաինական պատերազմի ու այս իշխանության անհեռատես, թեթևամիտ քաղաքականության հետ կապված, պասիվ դիրք է գրավել։ Արևմուտքը դրան լավ տիրապետում է։ Գիտի ցեցի խժռման գործընթացը։ Իրենք են ներդրել։ Ինքան ժամանակը երկարաձգվի, այնքան ցեցը մեծ տարածքներ կփչացնի։ Ինչքան Ռուսաստանը լռի, ակտիվ գործողություն չծավալի, նրանց ձեռք է տալիս, որ խաղաղության պայմանագիրը երկարաձգվի, որովհետև Հայաստանի խժռման տարածքները լայնանում են։ Տեսեք, այն աստիճանի է ցեցը տարածվել, որ Նիկոլն ասում է, որ Տիգրանաշենը տալը պրբլեմ չի, Զարեհ կոչեցյալն էլ ոչ թե անուղղակի, այլ ուղղակի ասում է, որ հրաժարվենք հայոց ցեղասպանությունից։ Դա շոյանքի պես մի բան է։ Ինչևէ, որոշ շրջանակներ ուղղակի և անուղղակի հասկացնում են, թե «խեղճ Նիկոլն ի՞նչ անի» , խաղաղության պայամանագիր ստորագրելն անընդհատ հետաձգում է։ Պետք է հասկանալ, որ դա ոչ թե Նիկոլն է հետաձգում, նրան որպես կողմ արդեն չեն ընկալում, այլ խաղաղության պայմանագիրը երկարաձգում է հակառակ կողմը, որ ցեցը ավելի մեծ տարածքներ ընդգրկի։ Մտովի անգամ դժվար է պատկերացնել, որ Հայաստանի որևէ անկյունում խժռման ցեցը անվտանգ անկյուն չի թողել։ Նման է ամբողջական շորի, որ երբ ցեցը ուտելուց հետո  փորձում ես վերցնել, այն միանգամից թափվում, ոչնչանում է։ Հայաստանը արդեն այդ վիճակին է հասցվում։ Անկախ նրանից՝ ով է մեզ ձեռք մեկնում, մեկնում են արդյոք թե ոչ,  քանի դեռ իմունիտետ, ուժ ունենք, պետք է անհապեղ ազատվել Հայաստանը խժռող ցեցից։ Այլ ելք չկա։