ԱՀԿ-ին խորհուրդ են տվել կորոնավիրուսի հետ կապված հարցերի մասին լուռ մնալ

ԱՀԿ-ին խորհուրդ են տվել կորոնավիրուսի հետ կապված հարցերի մասին լուռ մնալ

Չեխիայի վարչապետ Աբդրեյ Բաբիշը խորհուրդ է տվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը զերծ մնալ կորոնավիրուսի հետ կապված ցուցումներից, քանի որ ժամանակին նույն կառույցը հորդորում էր դիմակներ չկրել եւ բացի այդ, համավարակի մասին իմացան ամենավերջում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Նշենք, որ ԱՀԿ չեխական մասնաճյուղը անդրադարձել էր Չեխիայում կորոնավիրուսով վարակվածների թվի աճին եւ մի շարք ցուցումներ հրապարակել, ինչին ի պատասխան էլ վարչապետ Բաբիշը խորհուրդ էր տվել՝ պարզապես լուռ մնալ։ Չեխիայի Առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը կողմ էր արտահայտվել վարչապետ Բաբիշի դիտողությանը, նկատելով, որ իրենք կարողանում են իրավիճակը պահել վերահսկողության սահմաններում։