Ռուսաստանը կարող է դառնալ նավթային առաջատար

Ռուսաստանը կարող է դառնալ նավթային առաջատար

Ռուսաստանը հնարավոր է կարողանա հավակնել նավթային ոլորտում առաջատարի դիրքերին։ Դրան կարող է հասնել կորոնավիրուսի համավարակի հետեւանքով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։«Энергетическая политика» հանդեսում նա մասնավորապես գրել է․

«Երբ պահանջարկը վերադառնա նախաճգնաժամային իրավիճակին, Ռուսաստանի համար, ինչպես նաեւ այլ նավթ արդյունահանող երկրների համար, կարեւոր կլինի հնարավորինս կարճ ժամանակում վերադարձնել շուկայի իրենց մասնաբաժինը կամ նույնիսկ ավելացնել այն՝ արտադրողների միջեւ մրցակցության նվազման պատճառով»։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարում աշխարհում նավթային ոլորտի կապիտալ ներդրումները կնվազեն 170 միլիարդ դոլարով։ Մոտ ապագայում դա կարող է օրական հանգեցնել հինգ միլիոն բարել նավթի չափով արդյունահանման ծավալների կրճատման։ Նովակը կարծում է, որ արդյունահանման ծավալների աճը կապված է ներկայումս նավթահումքային ընկերությունների աջակցության մակարդակից։ Նշենք, որ դրանցից տասներկուսը ներառված են համակարգաստեղծ ձեռնարկությունների ցանկում։ Այդ ցանկը կարող է համալրել եւս հինգ ձեռնարկություն։