Մոսկվան հույս ունի, որ ՄԱԿ-ը կմիանա Ղարաբաղում աշխատանքներին․ Լավրով

Մոսկվան հույս ունի, որ ՄԱԿ-ը կմիանա Ղարաբաղում աշխատանքներին․ Լավրով

Մոսկվան հույս ունի, որ ՄԱԿ կառույցները ԿԽՄԿ հետեւողականությամբ կմիանան Ղարաբաղում հումանիտար խնդիրների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք հույս ունենք, որ կմիանան նաեւ այլ հումանիտար կառույցներ, նախ եւ առաջ՝ ՄԱԿ-ը։ Ես նկատի ունեմ Փախստականների հարցերով ՄԱԿ Գերագույն հանձնակատարի գրասենյակին, եւ իհարկե, ՅՈՒՆԵՍԿՈ-ին, քանի որ Ղարաբաղում չափազանց սուր է դրված մշակութային ժառանգության պահպանման հարցը։ Լավրովը նկատել է, որ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունները նոր հնարավորություններ են բացում ԿԽՄԿ գործունեության համար, որը գործում է եւ Հայաստանում, եւ ԼՂ-ում։