Էրդողանի եւ Ալիեւի «նյուրնբերգյան դատավարությունն» այլեւս անխուսափելի է

Էրդողանի եւ Ալիեւի «նյուրնբերգյան դատավարությունն» այլեւս անխուսափելի է

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահներին

Մեծարգո պարոնայք, նախ թույլ տվեք հավաստել մեր բարձր հարգանքը Ձեր եւ Ձեր ժողովուրդների նկատմամբ եւ խորին շնորհակալություն հայտնել Արցախի Հանրապետության դեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմի դադա­րեցմանը Ձեր գոր­ծուն աջակցութ­յան համար:

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ձեւավորված հակահիտլերյան կոա­լիցիան ոսկե տառերով է գրել պատմության էջերում իր առաքելության փայլուն կատարման մասին, որի վերջակետը հանդիսացավ նյուրնբերգյան դատավարութ­յունը, դատավարություն, ինչի շնորհիվ իրենց արժանի պատիժը ստացան մարդ­կության դեմ հանցագործություններ գործած գլխավոր անձինք:
Ներկայում, ըստ էության, ընթանում է սողացող երրորդ աշխարհամարտը, որը մեծ մասշտաբներ կընդունի, եթե չկանգնեցնեք դրա գլխավոր հրձիգ Թուրքիային: Վերջինս, «փակված» համարելով օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպա­նության եւ այլ հանցագործությունների «հաշիվները», առայժմ Լիբիայից մինչեւ Կասպից ծով փորձեր է ձեռնարկում այդ կայսրությունը վերականգնելու ցնորա­միտ գաղափարի իրականաց­ման համար: Այդ նպատակի հիմքում դրված է անատո­լիա­կան ֆաշիզմի գաղափարը՝ թուրքիզմը, որն անհամեմատ ավելի վտանգավոր է, քան գերմանական ֆաշիզմն էր, վտան­գա­վոր, որովհետեւ առանձին դեպքերում, երբ այդ ճանապարհին առաջանում են դժվարութ­յուններ՝ ոտնահարելով հարյուրավոր միլիոն մուսուլմանների սրբություն­ները,  թուր­քիզմը փաթեթավորվում է ծայրահե­ղա­կան իսլամով՝ այդպիսով առաջացնելով միջկրո­նական աշխարհամարտի սպառ­նալիք: 

Ակնհայտորեն՝ Արցախի Հանրապետության 150 հազարանոց բնակչության դեմ սանձազերծված ագրեսիայի ժամանակ կիրառված քիմիական զենքը, կասե­տային ռումբերը, քաղա­քացիական բնակ­չութ­յան ռմբակո­ծություններն ու հրթի­ռակո­ծութ­յուն­ները, գերինե­րի ու սպանվածների գլխատումներն ու խոշտանգումները բավա­րար հանցակազմեր են՝ Էրդողանին եւ Ալիեւին միջազգային դատարանի առջեւ կանգ­նեցնելու համար:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ