Սերժ Սարգսյանի եղբորորդին հրաժարվեց ցուցմունք տալուց

Սերժ Սարգսյանի եղբորորդին հրաժարվեց ցուցմունք տալուց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը։

Վկա Աշոտ Սիմոնյանի նախաքննական ցուցմունքը հրապարակելուց հետո, դատարանը պետք է լսեր ամբաստանյալին, սակայն Հայկ Սարգսյանը հրաժարվեց ցուցմունք տալուց․ հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը։

Սարգսյանն իր նախաքննական ցուցմունքում նշել է, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հիշեցնենք, որ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու և պահելը) հատկանիշներով։