8 լավ լուր, առանց քաղաքականության

8 լավ լուր, առանց քաղաքականության

Նիդեռլանդներում թվով 316 ավտոբուսի կանգառներիի տանիքներին մեղուների համար նախատեսված ծաղիկներ են տնկել:

Անցյալ դարի 50-ական թվականներին ոչնչացման եզրին հայտնված սապատավոր կետերի պոպուլյացիան գրեթե ամբողջությամբ վերականգնվել է: 450-ից հասնելով ՝ 25 հազարի:

NASA-ի արբանյակները արձանագրել են, որ աշխարհն այժմ շատ ավելի կանաչ է, քան 20 տարի առաջ:

Տեղական էկոհամակարգը պահպանելու համար Նորվեգիան որոշել է նավթահորեր չփորել Լոֆոտենյան կղզիներում (այնտեղ նավթի պաշարները գնահատվում են մոտավորապես 60 միլիարդ դոլարի չափ):

Աֆրիկայի 20 երկրներ մասնակցում են «Մեծ կանաչ պատի» կառուցմանը ՝ Աֆրիկայի անապատացումը կանգնեցնելու համար: Արդեն վերականգնվել է 32 միլիոն հեկտար տարածք: Պատի ավարտից հետո ծառերի և բույսերի պատնեշը ձգվելու է 8 հազար կմ, կզբաղեցնի 100 միլիոն հեկտար և տեսանելի կլինի տիեզերքից:

Մալավիից կին առաջնորդ Թերեզա Կաչինդամոտոն չեղարկել է 3500 մանկահասակ երեխաների ամուսնությունը և բոլոր աղջիկներին ուղարկել հետ դպրոց:

Ամստերդամում նոր անսովոր էքսկուրսիաներ են անցկացնում ջրանցքների վրա. Զբոսաշրջիկները ոչ միայն վայելում են տեսարժան վայրերը, այլև հատուկ ցանցով աղբ են հավաքում ջրանցքից: Այսպես արդեն 146 հազար պլաստիկ շիշ է հավաքվել:

Գիտնականները կատուների համար կեր են ստեղծել, որի օգտագործման արդյունքում նրանք այլևս մարդկանց մոտ ալերգիա չեն առաջացնում։