Չինական մատակարարումները դեպի Եվրոպա՝ գերծանրաբեռնել են ռուսական երկաթուղային ցանցը

Չինական մատակարարումները դեպի Եվրոպա՝ գերծանրաբեռնել են ռուսական երկաթուղային ցանցը

Չինական արտադրողները դեպի Եվրոպա իրենց մատակարարումների մեծ մասն սկսել են իրականացնել երկաթուղային ճանապարհով, օգտագործելով ռուսական երկաթուղային համակարգը, ինչն իր հերթին, ռուսական երկաթուղային ցանցը դրել է գերծանրաբեռնված ռեժիմի մեջ։ Մասնագետները կարծում են, որ այս վիճակը եթե շարունակվի, ռուսական երկաթուղային համակարգը չի կարողանա այս ծանրության տակից դուրս գալ եւ ընդհանուր թողունակությունը կարող է անկում գրանցել։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Հրապարակման մեջ նշվում է, որ եթե ռուսական երկաթուղային ցանցը չկարողացավ այս ծանրությանը դիմանալ, ապա լոգիստիկ խնդիր կառաջանա, որը կբերի դեպի Եվրոպա չինական ապրանքների ժամանակին մատակարարումների հետ կապված լուրջ պրոբլեմների։ Հրապարակման հեղինակները նկատել են, որ գլոբալ տնտեսական վերականգնումն իր հերթին բերել է ծովային փոխադրումների գնաճի, ինչն իր հերթին ստեղծել է նպաստավոր պայմաններ, որպեսզի բեռնափոխադրումներ սկսեռն իրականացվել երկաթուղային եղանակով, որն ավելի էժան է։ Այժմ ամենածանրաբեռնվածը Չինաստան-Ռուսաստան-Եվրոպա երկաթուղին է, որով բեռնափոխադրումները այս տարվա ընթացքում ավելացել են 47 տոկոսով։ Լոգիստիկ խնդիրների առաջացման պատճառների շարքում նշվում է նաեւ բյուրոկրատական համակարգը, բեռնափոխադրումներ իրականացնելիս անհրաժեշտ փաստաթղթային ծավալուն ձեւակերպումների իրականացումը եւ այլն։