Երկրպագու է դանակահարվել․ բախում է տեղի ունեցել թիմերի երկրպագուների միջև

Երկրպագու է դանակահարվել․ բախում է տեղի ունեցել թիմերի երկրպագուների միջև

Գրել էինք, որ այսօր՝ նոյեմբերի 7-ին, տեղի է ունենալու աշխարհի ակումբային մակարդակով ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հերթական հանդիպումները։ F խմբում , ինչպես հայտնի է, «Միլանը» տանը ուժերը չափելու է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ։  Քիչ  առաջ զանգվածային բախում է տեղի ունեցել իտալական «Միլանի» ու ֆրանսիական ՊՍԺ-ի երկրպագուների միջև։

Շուրջ 50 ֆանատներ բախվել են Միլանում։ Դանակահարել են ՊՍԺ-ի երկրպագուներից մեկին։ 34-ամյա տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։