Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մեկ օրում մահացածների թիվը անցել է 300-ից

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մեկ օրում մահացածների թիվը անցել է 300-ից

Մեկ օրում Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային ինֆեկցիայից մահացածների թիվը կազմել է 324 մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը կազմել է 38 161 մարդ։ Մեկ օրում նոր հայտնաբերված վարակվածների թիվը հասել է 2095-ի։ Ընդհանուր վարակվածների թիվը կազմում է 271 222 մարդ։ Այս մասին հայտարարել է բրիտանական ֆինանսների նախարար Ռիշի Սունակը։

Նշենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 6 միլիոնի սահմանին, իսկ մահացությունները գերազանցել են 350 հազարը։