Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 4500-ի սահմանին

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 4500-ի սահմանին

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրում կազմել է 28 մարդ։ Վերջին 24 ժամում վարակակիրների թիվը ավելացել է 1141-ով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեդդին Քոջան։

Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 162 120 մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 4489 մարդ։ Ապաքինվել է 1594 մարդ մեկ օրում եւ 125 963 մարդ պանդեմիայի ողջ ընթացքում։