«Լիվերպուլի» ղեկավարությունը մերժել է թիմն ուժեղացնելու Կլոպպի առաջարկը 

«Լիվերպուլի» ղեկավարությունը մերժել է թիմն ուժեղացնելու Կլոպպի առաջարկը 

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը տեղեկացրել է, որ ակումբի ղեկավարությունը չի աջակցել թիմի պաշտպանությունն ամրապնդելու իր առաջարկությանը։

«Հինգ տարեկան երեխա չեմ, որ եթե ուզածս չստանամ, սկսեմ լացել։ Իմ կյանքի ժամանակի մեծ մասում ես չեմ ստացել այն, ինչ ուզել եմ, ուստիեւ հիմնականում դրան սովորել եմ։ Մենք խոսում ենք կենտրոնական պաշտպանության մասին, եւ այո, մեզ նման մարզիկ շատ պետք է։ Մենք գործնականում ամեն օր ենք քննարկում իրադրությունը եւ ես տալիս եմ խորհուրդներ։ Սակայն ես իրավունք չունեմ փող ծախսելու։ Ես չէ, որ նման որոշումները կայացնում եմ։ Կան մարդիկ, ովքեր ամեն ինչի հանդեպ պատասխանատվություն են կրում»,- Mirror-ի փոխանցմամբ, ասել է Կլոպպը։