Հրդեհ Պռոշյան փողոցում

Հրդեհ Պռոշյան փողոցում

Այսօր առավոտյան ժամը 06:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքի երկու տան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է։