Խաչատուր Քոքոբելյանի հայրը գտնվել է

Խաչատուր Քոքոբելյանի հայրը գտնվել է

Ավելի վաղ տեղեկացել էինք, որ որոնվում է ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրը` Գրիշա Քոքոբելյանը։ Նրա անհետացման դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քիչ առաջ տեղեկացանք, որ Գրիշա Քոքոբելյանը ժամեր առաջ գտնվել է: Վերջինիս առողջական վիճակը լավ է: Մեր տեղեկություններով՝ հայրն անգամ բարկացել է որդու վրա, թե ինչու է այդքան աղմուկ բարձրացրել, գործը  հասցրել ոստիկանություն։