Ուշադրություն՝ տուրիստական հարկ է սահմանվում

Ուշադրություն՝ տուրիստական հարկ է սահմանվում

2019 թվականի հունվարի 1-ից Թուրքիան սահմանում է ավիաթռիչքներով ճամփորդողների համար հատուկ «անվտանգության հարկ»։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Միաժամանակ, Թուրքիան ուժեղացնում է իր բոլոր օդանավակայանների անվտանգային հսկողությունը։ Առաջացած ծախսերի մի մասը նոր հարկատեսակով վճարելու են արդեն օդանավակայաններից օգտվողները։ Հարկը գործելու է միշտ, անկախ այն հանգամանքից թե տուրիստական սեզոն է, թե ոչ եւ բոլորը՝ անկախ այն հանգամանքից՝ Թուրքիայի քաղաքացի են, թե ոչ։ Ամենայն հավանականությամբ, 1 անձի համար հարկատեսակը կկազմի 1,5-3 եվրո։