Միլիարդավոր դոլարներ է վճարում պաշտպանությունն իրականացնելու համար

Միլիարդավոր դոլարներ է վճարում պաշտպանությունն իրականացնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրաք կատարած իր այցի ընթացքում խոսել է Սիրիայից ամերիկյան զորակազմի դուրսբերման եւ Իսրայելի հետ հարաբերությունների վրա այդ քայլի հնարավոր ազդեցության ու հետեւանքների մասին։ Ինչպես հայտնում է Newsru-ն, ԱՄՆ նախագահը անդրադառնալով այս հարցին, մասնավորապես ասել է, որ ամենեւին չի կարծում, թե զորքերի դուրս բերումը Սիրիայից կարող է վնասել Իսրայելին, քանի որ Միացյալ Նահանգները տարեկան 4,5 միլիարդ դոլար է տալիս Իսրայելին, որպեսզի վերջինս կազմակերպի իր պաշտպանությունը։ Իսրայելը ըստ Թրամփի, բավական լավ կարողանում է դա անել եւ ԱՄՆ-ն էլ առաջիկայում կավելացնի այս ուղղությամբ Իսրայելին հատկացվելիք գումարի չափը։