Ռշտունին, Ազարյանը, Նախշքարյանն ու այլք չեն մասնակցում դատավորների ընդհանուր ժողովին

Ռշտունին, Ազարյանը, Նախշքարյանն ու այլք չեն մասնակցում դատավորների ընդհանուր ժողովին

Գրել էինք, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում արդեն մի քանի ժամ է մեկնարկել է դատավորների ընդհանուր ժողովը։ Ժողովի օրակարգում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցը: Լիպարիտ Միրիջանյանը վերջերս ընտրվեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, նրա տեղը այժմ թափուր է, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցված են, իսկ գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանը հայտնի սկանդալից հետո հեռացավ։ Մի շարք դատավորներ ժողովին չեն մասնակցում։ Ներկա չեն օրինակ դատավորներ Ալեքսանդր Ազարյանը, Վազգեն Ռշտունին, Զարուհի Նախշքարյանը, Դավիթ Հարությանն ու այլք։ Լրագրողների դիտարկումներին, թե արդյոք որևէ մեսիջ չկա, որ վերոնշյալ դատավորները չեն ներկայացել ժողովին, ժողովին մասնակից դատավորները արձագանքեցին, թե նշված բոլոր դատավորներն այս պահին գտնվում են արձակուրդում։