Արեւմուտքը կորցրել է ինքնավերահսկողությունը․ Սերգեյ Լավրով

Արեւմուտքը կորցրել է ինքնավերահսկողությունը․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի հանդեպ ունեցած չարությունը դուրս հորդեցնելու մարմաջի մեջ՝ Արեւմուտքը կորցրել է իր ինքնավերահսկողությունը։ Այս կերպ է նա որակել Արեւմուտքի կողմից հակառուսական նոր սանկցիաների սահմանում։ «Այդ անօրինական ռեստրիկցիաները այլեւս չեն սահմանափակվում ֆինանսա-տնտեսական արգելքներով։

Դրանք տարածվում են նաեւ մշակութային, մարզական, տուրիստական, կրթական եւ տեղեկատվական ոլորտների վրա եւ ընդհանրապես՝ մարդկանց միջեւ եղած հարաբերությունների վրա»։ Արեւմուտքն ակնհայտորեն կորցրել է իր ինքնավերահսկողությունը՝ Ռուսաստանի հանդեպ ունեցած չարությունը դուրս հորդեցնելու մարմատի մեջ եւ այժմ կազմաքանդում է իր իսկ ստեղծած ինստիտուտները, ներառյալ նաեւ սեփականության անձեռնմխելիության իրավունքը։ Լավրովը ասել է, որ Արեւմուտքի՝ մեծամիտ, սեփական եզակիության եւ բացառիկության վրա հիմնված փիլիսոփայությանը պետք է վերջ տրվի։