Ընկերուհին տանից վռնդել է

Ընկերուհին տանից վռնդել է

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան ստիպված է եղել հեռանալ Բուենոս Այրեսի իր տանից։ Նրա ընկերուհին՝ Ռոսիո Օլիվոն նրան վռնդել է տանից։ Այս մասին հայտնում է The Mirror պարբերականը։

Ըստ արգենտինացի լրագրող Լիո Պեկորարոյի, վերջին կոնֆլիկտը զույգի միջեւ ավարտվել է նրանով, որ Ռոսիոն պարզապես ֆուտբոլիստին վռնդել է տանից։ Պեկորարոն կարծում է, որ կոնֆլիկտի պատճառ կարող է հանդիսացած լինել այն, որ Ռոսիոն չի ցանկացել տեղափոխվել Մեքսիկա, որտեղ ներկայումս աշխատում է Մարադոնան։