Սգակիր մայրը պիտի պետությանը դեռ օգտակար լինի, իսկ Ձեր իշխող ընտանիքը մենակ վնաս հասցնի

Սգակիր մայրը պիտի պետությանը դեռ օգտակար լինի, իսկ Ձեր իշխող ընտանիքը մենակ վնաս հասցնի

Սիրելի տիկին, լսեցի Ձեր ուղերձը՝ ուղղված այդ խեղճ սգակիր մայրերին. ապշած եմ: Միթե հայ կինը կարող էր այդ խոսքերըն ասել, միթե հայ մայրը կարող էր այդպես մտածել: Ինչպես պտտվեց Ձեր լեզուն, այդ կանանց ներկայությամբ ասել, որ մեզ սրբություն պետք չէ, որ այդ կանանց տղաների մահը արադարացված կլինի, եթե խանութներում ՀԴՄ կտրոն տպեն: Ինչպե՞ս կարողացաք արժեզրկել այն մի պտղունց արժանապատվությունը, որ մնացել էր Ձեզ հետ հանդիպմանը համաձայնած կանանց մեջ:

Դուք ասում եք մեր մենթալիտետը սխալ է, պիտի փոխենք, ասում եք՝ մեղքը ում վրա ասես բարդում ենք բացի մեզանից: Թույլ տվեք հիշեցնել, որ Ձեր ամուսինը գերագույն գլխավոր հրամանատար էր, իսկ Դուք բարոյական աջակցության մեծ մասնագետ, հիմա ո՞ւմ եք մեղադրում: Այդ խեղճ կանա՞նց, ովքեր տվել են իրենց ունեցած ամենաթանկը: 

Ասում եք սգի չեմպիոններ կարող ենք լինել, բայց սգալը անպտուղ է, դրա տեղը ՀԴՄ կտրոն տպել պահանջեք, բարեկամին մի թողեք պետության հանդեպ սխալ անի, այ տիկին, Դուք ընկալո՞ւմ եք ինչ եք ասում, Դուք այդ տղաների արյունը տպված կտրոնո՞վ եք արդարացնում:

Բա Ձեր ամուսնու ձեռքը բռնեք, ասեք՝ էս հողի համար մեր տղերքի արյունն ա թափվել, չփորձես տալ թշնամուն: Թե՞ դա այդպես չի աշխատում, սգակիր մայրը պիտի պետությանը դեռ օգտակար լինի, իսկ Ձեր իշխող ընտանիքը մենակ վնաս հասցնի, անվերադարձ վնաս, որ Ձեր կնքած պայմանագրի պատճառով 100 տարի հետո էլ մեր հողը հետ պահանջելու շանս չունենա՞նք: Ապշում եմ, մարդ ինչ դաստիարակություն ու մենթալիտետ պիտի ունենա, որ 2 կռճոն հարկը սեփական հողից, սեփական հայրենիքից վեր դասի: Ու վերջում, պատերազմից հետո չէիք երևում, համեստացել թաքնվել էիք: 

Խնդրում եմ շարունակեք Ձեր հանրային գործունեությունը, ուղերձներ, ելույթներ ունեցեք, սա թերևս միակ ճանապարհն է շուտափույթ իշխանափոխություն ապահովվելու:

Հուսանք՝ Ձեզ երբեք չեն ասի այն բառերը, որոնք Դուք երեկ ասացիք այդ կես բուռ դարձած կանանց:

ՀԳ. ՈՒղերձի հղումն՝ այստեղ: