Սլովակիան կսկսի կիրառել «Спутник V» պատվաստանյութ

Սլովակիան կսկսի կիրառել «Спутник V» պատվաստանյութ

Սլովակիան կսկսի կիրառել ռուսական հակակորոնավիրուսային «Спутник V» պատվաստանյութը, սկսած այս տարվա հունիսից: Այս մասին հայտարարել է այդ երկրի առողջապահական գերատեսչության ղեկավար Վլադիմիր Լենգվարսկի ն: Նախարարը մանրամասնել է, որ ռուսական կողմը համաձայնել է, որպեսզի Սլովակիան օգտագործի ռուսական պատվաստանյութը: Հիշեցնենք, որ «Спутник V»-ի առաջին խմբաքանակը Սլովակիան ստացել էր այս տարվա մարտ ամսին: Ռուսական պատվաստանյութով կարող են պատվաստվել 18 – 60 տարեկանները: