Խոզի գրիպի 158 դեպք է ֆիքսվել

Խոզի գրիպի 158 դեպք է ֆիքսվել

Վրաստանում խոզի գրիպի վարակի 158 դեպք է ֆիքսվել։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը, վկայակոչելով Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի փոխանցած տեղեկությունները։ Ստեղծված իրավիճակում Վրաստանի Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել Թբիլիսիի հինգ կլինիկաներում սահմանել արտակարգ աշխատանքային տեժիմ։ Վրացական աղբյուրները նշում են սակայն, որ 100 հազար բնակչության հաշվով ֆիքսված վարակների դեպքերը արդեն ունեն նվազման միտում եւ ներկա շաբաթ այդ վիճակագրությունը կազմել է 256, որը 21-ով ավելի քիչ է, քան անցյալ շաբաթվա վիճակագրությունը։ Այդուհանդերձ հոսպիտալացման մակարդակը, ֆիքսված դեպքերի ծանրությամբ պայմանավորված, շարունակում է մնալ բարձր 33 տոկոս, թեեւ մեկ շաբաթ առաջ 41 տոկոս էր։