Գայլը հարձակվել է երեխայի վրա

Գայլը հարձակվել է երեխայի վրա

Ռուսաստանում Չելյաբինսկ քաղաքում գայլը հարձակվել է քաղաքի զբոսայգում զբոսնող փոքրիկ աղջկա վրա։ Այս մսին հայտնում է URA.RU-ն։ Պարզվել է, որ գայլը եղել է ընտանի։ Պարբերականը նշում է, որ երեխայի մայրը եւ եւս մեկ դեռահաս հազիվ են ազատել փոքրիկ երեխային, որի ոտքից էր բռնած եղել գայլը։ Իսկ ահա կենդանու տերը՝ Սերգեյ Պանեսենկոն ասել է պարբերականի հետ զրույցում, որ կատարվածի մեջ որեւէ սարսափելի բան չի տեսնում եւ դա զոոթերապիա է։ «Պետք է ազատվել ունեցած վախերից։ Ես հոգեբան եմ եւ նախկինում աշխատել եմ դժվար երեխաների հետ»,- պարզաբանել է Պանեսենկոն, հավելելով, որ ինքը ամեն օր էլ գայլին տանում է զբոսանքի այդ զբոսայգում։