ՀԽ-ն դռնբաց նիստում քննարկելու է Ս․ Սաֆարյանի հարցը

ՀԽ-ն դռնբաց նիստում քննարկելու է Ս․ Սաֆարյանի հարցը

Livenews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանը դիմում-բողոք է ուղարկել Հանրային խորհուրդ՝ պահանջելով քննարկել ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանին նկատողություն տալու կամ հեռացնելու հարցը, և Հանրային խորհուրդը վաղը չէ, մյուս օրը՝ նոյեմբերի 13-ին, այս հարցով նիստ է հրավիրել, որը բաց է լինելու լրատվամիջոցների համար։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց ՀԽ մամուլի քարտուղար Անի Գասպարյանը։

Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը ՄԱՀՀ-ի տարածքից դուրս էր հրավիրել մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ Livenews.am կայքի լրագրողին՝ նախապես նրանց, ֆեյսբուքյան գրառմամբ, արգելելով գալ մասնավոր սեփականություն հանդիսացող տարածք։ ՀԽ վերջին նիստի ժամանակ ՀԽ անդամները, հատկապես Աիդա Թոփուզյանը, ակտիվորեն քննադատում էին իրենց վրա, փաստացի, «տղա բերող» Սաֆարյանին։

Անի Գասպարյանը նկատեց, որ Վազգեն Մանուկյանն այս դիմումը մակագրել է՝ քննարկման ուղարկելով  Քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողով, որի հանձնաժողովի նախագահը Ստյոպա Սաֆարյանի երբեմնի կուսակից ընկեր Լարիսա Ալավերդյանն է։