Կարելի՞ է Մանվել Գրիգորյանին սպանել նրա համար, որ տղամարդ է. պաշտպան (տեսանյութ)

Կարելի՞ է Մանվել Գրիգորյանին սպանել նրա համար, որ տղամարդ է. պաշտպան (տեսանյութ)

 ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը 2 ամսով երկարաձգելու որոշման դեմ բողոքի քննությանն այսօր Վերաքննիչ դատարանուն պաշտպաններից Կարեն Քամալյանը նշեց, որ իր պաշտպանյալի մոտ փտախտ է սկսվում, հնարավոր է նաեւ անդամահատում տեղի ունենա։

Ապա պաշտպաններից Արսեն Մկրտչյանը փորձեց խոսել Գրիգորյանի անցած ուղուց, սակայն մեղադրողն առարկեց՝ նշելով, որ դա բողոքի քննության հետ կապ չունի։

Սակայն Մկրտչյանը պնդեց՝ նշելով, որ Գրիգորյանն իր հիվանդությունները ձեռք է բերել Ադրբեջանում գերի ընկնելուց հետո։

Նա նաեւ շեշտեց՝ կարելի՞ է մարդուն սպանել միայն նրա համար, որ տղամարդ է, որ չի լացում։

Նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը խնդրեց խոսել ըստ էության։

Մանրամասները՝ տեսանյությում։