Առաջնության 5-րդ օրն է․ ո՞վ է պայքարելու այսօր Հայաստանի հավաքականից

Առաջնության 5-րդ օրն է․ ո՞վ է պայքարելու այսօր Հայաստանի հավաքականից

Մարզահամերգային համալիրում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցութային 5-րդ օրն է։ Այսօր՝ ապրիլի 19-ին, պայքարը կսկսեն 71 կգ կանայք և 81 կգ տղամարդիկ:  

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմից մեդալների համար կպայքարի 81 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը: Այսօրվա մրցելույթներում Հայաստանը միայն մեկ ներկայացուցիչ կունենա։ Մրցելույթը կմեկնարկի ժամը 20:00-ին: