Գոհար Ավետիսյանն իր էջից հեռացրել է Հայաստանի դրոշը

Գոհար Ավետիսյանն իր էջից հեռացրել է Հայաստանի դրոշը

Հայտնի հայ վիզաժիստ, ինստագրամում 11 միլիոնից ավելի հետեւորդ ունեցող ռուսաստաբնակ Գոհար Ավետիսյանը իր էջից հեռացրել է Հայաստանի դրոշը։

Նա այդան քայլին գնացել է վերջին օրերին Հայաստանի սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունից հետո։ Սոցիալական ցանցերում հայ օգտատերերը նրան քննադատում եւ արշավ են կազմակերպել` հորդորելով այլեւս չհետեւել նրան։