Ահաբեկիչները կնոջ առջև դաժանորեն սպանել են ռուս քահանային. նոր մանրամասներ

Ահաբեկիչները կնոջ առջև դաժանորեն սպանել են ռուս քահանային. նոր մանրամասներ

Գրել ենք, որ Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերից մեկը Դերբենտի քահանա Հայր Նիկոլայն է (Կոտելնիկով). նա փորձել է կանխել ահաբեկիչների մուտքը եկեղեցի, սակայն վերջիններս սպանել են հոգևարականին:
Այս մասին հայտնել է լրագրող Մուրադ Մագոմեդովը։

«Դերբենդում զինյալները հրկիզել են ուղղափառ եկեղեցին, և այստեղ սպանվել է հայր Նիկոլայը: Նա դուրս է եկել ծայրահեղականներին դիմաագրավելու՝ փորձելով խոչընդոտել նրանց մուտքը, սակայն ահաբեկիչները սպանել են նրան»,- պատմել է РЕН ТВ-ի թղթակիցը:

Նրա խոսքով, քահանան տաճարում ծառայել է 40 տարի։

Հայր Նիկոլայի դուստրը՝ Օլգա Լոբովան պատմել է, որ ահաբեկիչները նախ հրկիզել են եկեղեցու կենտրոնական սրբապատկերը, իսկ հետո վազել տուն, որտեղ սպանել են քահանային՝ գլխին կրակոցով։ Այնուհետ հանցագործները հրդեհել են նաև հոգևորականի տունը։ Ողբերգությունը տեղի է ունեցել հայր Նիկոլայի կնոջ՝ Վալենտինայի աչքի առաջ։