Մեկնարկել է Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը

Մեկնարկել է Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեկնարկել է Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Հայաստանի Նետաձգության ազգային ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ 

Նախորդ նիստին Ամիրյանի փաստաբան Գուրգեն Գրիգորյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, սակայն դատարանը մերժեց փաստաբանի միջնորդությունը։

Դեկտեմբերի 24-ին կայացած նիստի ընթացքում Ամրիրյանի պաշտպանը դատարանին միջնորդություն ներկայացնեց նաև Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի քրեական գործերն իրար միացնելու վերաբերյալ, սակայն դատավորն ասաց, որ այն թողնում է առանց քննարկման։

Նշենք, որ Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար: