Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի հերոսներից մեկը

Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի հերոսներից մեկը

Կյանքի 86-րդ տարում իր մահկանացուն է կնքել դերասան Կարմինե Կարիդին, ով հայտնի է «Կնքահայրը» ժապավենում մարմնավորած իր կերպարով, որպես Կարմինա Ռոզատոն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Մահվանից առաջ Կարմինեն հոսպիտալացվել է եւ գտնվել բավական տեւական ժամանակ կոմայի մեջ։ Թե ինչն է դարձել դերասանի առողջական վիճակի վատթարացման պառճառը, հայտնի չէ։ Դերասանի մահվան լուրի իսկությունը հաստատել է նրա մտերիմ բարեկամ եւ գործընկեր Չազ Պալմինտերը։ Մինչ մահանալը նա այդպես էլ չի արթնացել կոմայից։ Նշենք, որ Կարիդին եղել է «Օսկարի» հավակնորդ, սակայն դուրս է մնացել հավակնորդների ցանկից՝ ֆիլմի սյուժեն հանրայնացնելու համար։ Կարիդին նկարահանվել է ավելի քան հարյուր հայտնի ժապավեններում։